Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 27-ին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: «Հանդիպմանը քննարկվել են բելառուս-ամերիկյան հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ պրոբլեմատիկ: Կողմերն արձանագրել են հարաբերությունների վերջին ժամանակներս նկատված դրական դինամիկան: Քննարկվել են նաև միջազգային օրակարգի մի քանի հարցեր, մասնավորապես իրավիճակը Եվրոպայում»,- նշվել է նախագահի կայքի պաշտոնական տեղեկատվության մեջ: